Նորություններ

Պատահարներ

Փարպի, Ագարակ և Աղձք գյուղերի դաշտերում այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ

21:45 / 13.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Փարպի, Ագարակ և Աղձք գյուղերի դաշտերում առկա է հրդեհի 5 օջախ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել՝ 17:47-ին:

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ի մոտակայքում 2 օջախով այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ, ինչպես նաև մասնակի այրվել և ջերմահարվել՝ մոտ 130 պտղատու ծառ:

Ագարակ գյուղի սկզբնամասում 2 օջախով այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, իսկ Աղձք գյուղի սկզբնամասում՝ մոտ 5000 քմ խոտածածկույթ և մասնակի ջերմահարվել՝ 10 պտղատու ծառ: 

← Վերադառնալ ցուցակին