Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

09:20 / 14.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 20:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ս.Ղ., ծնված 1958 թ.) և «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները տեղափոխվել են Արմավիր ԲԿ. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Վ.Կ.-ն (ծնված 1997 թ.), տեղափոխվել են ԲԿ: Ս.Ղ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին