Նորություններ

Պատահարներ

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան

09:27 / 14.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:45-ին:

Այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը. տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին