Նորություններ

Պատահարներ

Քաղաքացին ընկել է ջրանցքը

10:11 / 14.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 21:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքը:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով Ս.Ե.-ին (ծնված 1963 թ.) դուրս են բերել ջրանցքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ս.Ե.-ն հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին