Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

10:27 / 14.07.2019

Հուլիսի 14-ին, ժամը 05:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մ) ձորը:

Փրկարարները ձորից դուրս են բերել երկու ուղևորներին, ովքեր հոսպիտալացվել են Քաջարանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին