Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Քեթի գյուղի մոտակայքում. կան տուժածներ (լրացված)

17:03 / 14.07.2019



Հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ,  կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ կա 5 տուժած:

Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով տուժածներ՝ Հ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Վ.Բ.-ն (ծնված 1999 թ.), Հ.Հ.-ն (ծնված 2000 թ.) և Ս.Ղ.-ն (ծնված 1998 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Ա.Կ.-ն (ծնված 2007 թ.) մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին