Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են 53.6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները (լրացված)

14:03 / 14.07.2019

Հուլիսի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքում՝ 200 քմ, 400 քմ, 500 քմ, 600 քմ, 700 քմ, 1000 քմ, 1000 քմ, 2000 քմ, 2500 քմ, 3000 քմ, 3000 քմ, 7000 քմ, 10 հա, 1,5 հա, 1 հա և 0,5 հա խոտածածկույթ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 5000 քմ, Ագարակ գյուղում՝ 4 հա խոտածածկույթ և Արագածավան գյուղում՝ 200 հակ պահեստավորած անասնակեր,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2500 քմ, Այնթափ գյուղում՝ 500 քմ և 700 քմ, Մխչյան գյուղում՝ 600 քմ և Նարեկ գյուղում՝ 2500 քմ խոտածածկույթ,

Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում՝ 200 քմ և Հայկավան գյուղում՝ 2 հա խոտածածկույթ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 200 քմ, 2000 քմ, 3000 քմ և 4000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ և 2 հա, Առինջ գյուղում՝ 500 քմ և 5000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 1500 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 3000 քմ, Զորավան գյուղում՝ 1500 քմ, Արամուս գյուղում՝ 200 քմ, Գետամեջ գյուղում՝ 4000 քմ, Մայակովսկի գյուղում՝ 1000 քմ, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ 15 հա և Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին՝ 2000 քմ խոտածածկույթ,

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 700 քմ խոտածածկույթ և Չափնի գյուղում՝ 3 հա բուսածածկույթ,

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 2 հա ցորենի արտ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 35 հա և 5 հա, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ 1 հա, Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին՝ 500 քմ խոտածածկույթ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: 

← Վերադառնալ ցուցակին