Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Մուշավանի ամառանոցներում. տուժածներ չկան (լրացված)

09:01 / 14.07.2019



Հուլիսի 13-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշավանի ամառանոցներում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 22:20-ին:

Այրվել են խոտածածկույթ (մոտ 45 հա), չբնակեցված 2 տների տանիքներ (40 քմ և 100 քմ), չբնակեցված 2 տնակ` ամբողջությամբ (10 քմ և 10 քմ), չբնակեցված 1 տնակ՝ մասամբ (3 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին