Նորություններ
Պատահարներ
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
17:07 / 21.07.2019

Հուլիսի 21-ին, ժամը 08:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդավառի այգում ծառը կոտրվել, ընկել է էլեկտրական լարերի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել լարերի վրայից:
***
Հուլիսի 20-ին, ժամը 22:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փարպեցու փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել է և փակել շենքի մուտքը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել:
***
Հուլիսի 20-ին, ժամը 21:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 157 շենքի մոտակայքում ծառը կոտրվել է և ընկել էլեկտրական լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են էլեկտրական լարերի վրայից: