Նորություններ

Պատահարներ

Վրաերթ Չարենցի փողոցում

22:17 / 12.08.2019

Օգոստոսի 12-ին, ժամը 18։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 96 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լուսինե Պ.-ին (ծնված 1993 թ.):

Փրկարարները տուժածին մոտեցրել են ավտոմեքենայի, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

← Վերադառնալ ցուցակին