Նորություններ

Պատահարներ

Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասից ծուխ է նկատվում. այրվել է խոտածածկույթ (լրացված)

20:47 / 14.08.2019

Օգոստոսի 14-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասում՝ անտառի տարածքում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:48-ին, մարվել՝ 18:17-ին: Այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ և մացառուտ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» 6 աշխատակից:

← Վերադառնալ ցուցակին