Նորություններ
Պատահարներ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
09:38 / 14.08.2019

Օգոստոսի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի մոտակայքում և Վաղաշեն գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները: