Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Գուսանագյուղ գյուղի մոտակա սարում

23:20 / 14.08.2019



Օգոստոսի 14-ին, ժամը 11:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:21-ին, մարվել՝ 19:14-ին: Այրվել է մոտ 120 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին