Նորություններ

Պատահարներ

Բենիամին գյուղում այրվել է խոտածածկ տարածք

23:30 / 14.08.2019



Օգոստոսի 14-ին, ժամը 18:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:22-ին, մարվել՝ 20:02-ին: Այրվել են մոտ 20 հա հնձած ցորենի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին