Նորություններ
Պատահարներ
Հրդեհ մթերային խանութում. տուժածներ չկան
11:50 / 15.08.2019

Օգոստոսի 15-ին, ժամը 05:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող մթերային խանութում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:35-ին, մարվել՝ 06:05-ին: Մթերային խանութում այրվել է հովացման համակարգը, սառնարանն՝ ամբողջությամբ և ցուցադրման վահանակը՝ մասամբ: Տուժածներ չկան: