Նորություններ

Պատահարներ

Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջից (լրացված)

18:01 / 15.08.2019

Օգոստոսի 15-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Ալլա Բ., ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը:

← Վերադառնալ ցուցակին