Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը

10:32 / 15.08.2019

Օգոստոսի 15-ին, ժամը 02:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 7 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները դադարեցրել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին