Նորություններ

Պատահարներ

Ինքնասպանության փորձ Նոր Հաճն քաղաքում (լրացված)

23:26 / 15.08.2019

Օգոստոսի 15-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների և քաղաքացու համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Մհեր Ե.) ինքնասպանության փորձը: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

← Վերադառնալ ցուցակին