Նորություններ

Պատահարներ

Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել (լրացված)

18:50 / 15.08.2019

Օգոստոսի 15-ին, ժամը 17:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից (անցել է արգելապատնեշը):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Անդրանիկ Հ.) ինքնասպանության փորձը: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական զրույց է անցկացրել քաղաքացու հետ: 

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

← Վերադառնալ ցուցակին