Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ճյուղը հեռացրել են ավտոբուսի վրայից

17:21 / 15.08.2019

Օգոստոսի 15-ին, ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում` «Արմենիա» առողջարանային համալիրի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոբուսի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղը պոկվել և ընկել է «Neoplan» մակնիշի ավտոբուսի վրա:

Փրկարարները ճյուղը հեռացրել են ավտոբուսի վրայից:

← Վերադառնալ ցուցակին