Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհին. տուժածներ չկան

12:59 / 15.08.2019



Օգոստոսի 15-ին, ժամը 09:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուշեղ Հ.) Գորիս քաղաքից Տեղ գյուղ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե սյանը և կողաշրջվել: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և տեղափոխել ճանապարհի երթևեկելի հատված: 

← Վերադառնալ ցուցակին