Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն անվնաս իջեցրել են խանութի տանիք բարձրացած երեխային

14:00 / 15.08.2019

Օգոստոսի 15-ին, ժամը 10:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան բարձրացել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում գտնվող «Աղբյուրակ» խանութի տանիքը և չի կարողանում ինքնուրույն իջնել, առկա է երեխայի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ավտոսանդուղքը:

Փրկարարները խանութի տանիքից (մոտ 10 մ) իջեցրել են Արթուր Ս.-ին (ծնված  2007 թ.):

← Վերադառնալ ցուցակին