Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Մարտունի քաղաքում. այրվել է անասնակեր

19:21 / 15.08.2019

Օգոստոսի 15-ին, ժամը 14:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցում այրվում է կուտակած խոտ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։38-ին, մարվել՝ 15։35-ին։

Պարզվել է, որ Մամիկոնյան փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 150 հակ անասնակեր։

← Վերադառնալ ցուցակին