Նորություններ

Պատահարներ

Հրդեհ շուկայի մոտակայքում (լրացված)

10:32 / 16.08.2019

Օգոստոսի 16-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:37-ին, մարվել՝ 08:51-ին։

Այրվել են արագ սննդի կետն իր գույքով (20 քմ) և մոտակայքում տեղադրված «Telcell» տերմինալը` մասամբ. ներսում գտնվել է 5 գազի բալոն (3 կգ), որոնք փրկարարները դուրս են բերել։

Սննդի կետի աշխատակից Մարիա Ա.-ի (ծնված 1962 թ.) ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

← Վերադառնալ ցուցակին