Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Նոր Արեշ փողոցում. տուժածներ չկան

09:51 / 16.08.2019



Օգոստոսի 16-ին, ժամը 04:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է «KIA» մակնիշի (վարորդ` Հարություն Հ., ծնված 1991 թ.) ավտոմեքենայի ետնամասը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին