Նորություններ

Պատահարներ

Գյումրի քաղաքում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

09:30 / 16.08.2019

Օգոստոսի 15-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շերամի թաղամասում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 19:47-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին