Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Նուբարաշեն փողոցում (լրացված)

13:17 / 16.08.2019



Օգոստոսի 16-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 12-րդ փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի ննջասենյակում այրվել են փոքր պահարանը և անկողինը` մասամբ, ջերմահարվել են ննջասենյակի պատերը (15 քմ):

 

← Վերադառնալ ցուցակին