Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Քանաքեռավան գյուղում

19:05 / 16.08.2019

Օգոստոսի 16-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 5 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ հրշեջ և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:46-ին, մարվել՝ 10:52-ին: Ամբողջությամբ այրվել են 1 պահարան՝ հագուստով, 1 պատուհան և սառնարանը` մասամբ:
 

← Վերադառնալ ցուցակին