Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Այնթապ գյուղում. կա տուժած

12:53 / 16.08.2019

Օգոստոսի 15-ին, ժամը 16:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղում` Արտաշատյան խճուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այնթապ գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Սարգիս Կ., ծնված 1985 թ.) և «BMW» (վարորդ՝ Գրիգոր Տ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, Սարգիս Կ.-ը տեղափոխվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

← Վերադառնալ ցուցակին