Նորություններ
Պատահարներ
Զովունի գյուղում այրվել է 3 հա խոտածածկ տարածք (թարմացված)
11:30 / 29.08.2019

Օգոստոսի 29-ին, ժամը 10:00-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող Ներքին զորքերի զորամասի հարևանությամբ այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ժամը 10:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:14-ին:
Այրվել է մոտ 3 հա խոտածածկ տարածք: