Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Գյումրի քաղաքում. կա տուժած

13:17 / 07.09.2019



Սեպտեմբերի 7-ին, ժամը 08:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղորղանյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ Հրաչ Ս.-ն (ծնված 1965 թ.), տեղի ուժերով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:08-ին, մարվել՝ 09:52-ին: Այրվել են ավտոտնակում կայանած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, շարժիչի հատվածի պլաստմասսե դետալները՝ մասամբ, ավտոտնակում էլեկտրական լարեր (մոտ 50 գմ) և 3 անվադող:

← Վերադառնալ ցուցակին