Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում. տուժածներ չկան

23:00 / 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին, ժամը 20:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Բ., ծնված 1999 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1995 թ.): 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին