Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում

19:50 / 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում բախվել են «BMW 328i» (վարորդ՝ Գրիգոր Թ. ծնված 1989 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Սեդրակ Հ. ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենանները: Այնուհետև «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե բաժանարարին: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության թիվ 62 բրիգադը և ՃՈ աշխատակիցները:
 

← Վերադառնալ ցուցակին