Նորություններ

Պատահարներ

Այրվել է փայտե զրուցարան-տաղավար

23:26 / 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ ժամը 20:19-ին:

Ամբողջությամբ այրվել է փայտե զրուցարան-տաղավար (մոտ 10 քմ):

← Վերադառնալ ցուցակին