Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը

10:46 / 09.09.2019

Սեպտեմբերի 9-ին, ժամը 02:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
 

← Վերադառնալ ցուցակին