Նորություններ

Պատահարներ

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել մոլորված արշավախմբին

11:01 / 09.09.2019

Սեպտեմբերի 8-ին, ժամը 22։20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղից դեպի Աժդահակ սարը մեկնած արշավախումբը մոլորվել է և գտնվում է հովիվների կացարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արշավախմբի 12 անձանց տեղափոխել են Գավառ քաղաք:

← Վերադառնալ ցուցակին