Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Շիրակի փողոցում. կա տուժած (լրացված)

17:48 / 09.09.2019

Սեպտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Մամիկոն Կ., ծնված 1964 թ.) ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի պայթյուն` հրդեհի բռնկմամբ. վարորդը ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ:

Տուժածը հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, սրահը` մասամբ, կոտրվել են դիմապակին և հետևի ապակին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել երթևեկելի գոտուց:

← Վերադառնալ ցուցակին