Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ

17:56 / 09.09.2019

Սեպտեմբերի 9-ին, ժամը 12:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Եռաբլուր» պանթեոնի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցից դեպի Բագրատունյաց պողոտա տանող հատվածում` կամրջի տակ, «Chevrolet Corvette» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի սյանը. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին