Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են Վարդաշեն գյուղում բռնկված հրդեհը

09:06 / 09.09.2019

Սեպտեմբերի 8-ին, ժամը 18:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վարդաշեն գյուղի Շիրակացու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին, մարվել՝ 01:55-ին:

Այրվել են տանը հարակից անասնագոմը և ներսում գտնվող 2 խոզ ու 300 հակ կուտակած անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին