Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են դի

11:55 / 09.09.2019

Սեպտեմբերի 9-ին, ժամը 08:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դուռը փակ է, ներսում ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են սանհանգույցի դուռը. հատակին հայտնաբերվել է Նիկոլայ Պ.-ի (ծնված 1950 թ.) դին:

← Վերադառնալ ցուցակին