Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հալաբյան փողոցում

10:07 / 10.09.2019

Սեպտեմբերի 10-ին, ժամը 00:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի վերնանցումի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Նավասարդ Ն.) և մեկ այլ «Opel Astra G» (վարորդ՝ Սարգիս Զ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սարգիս Զ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին