Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է Կուտական գյուղում կորած երեխայի դին (լրացված)

13:23 / 10.09.2019

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10:20-ին վերսկսվել են Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված են 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ:

ժամը 12:20-ին, Կուտական-Կախակն դաշտամիջյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հայտնաբերվել է Արեգա Մ.-ի դին:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում 3 օր շարունակ իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:

← Վերադառնալ ցուցակին