Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Նալբանդյան փողոցում (լրացված)

15:13 / 10.09.2019

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող «Հին տուն» ռեստորանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հին տուն» ռեստորանային համալիրի խոհանոցի ծխատարում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը ինքնամարվել է: Տուժածներ չկան:

Ծխատարում այրվել են մնացորդային յուղեր:

← Վերադառնալ ցուցակին