Նորություններ

Պատահարներ

Այրվել է պոմպակայանի տանիքը

12:57 / 10.09.2019

Սեպտեմբերի 9-ին, ժամը 21:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ այրվում է Տավուշի մարզի Բերդավան գյուղում գտնվող գինու գործարանի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է գործարանի մոտակայքում գտնվող պոմպակայանի տանիքը (մոտ 12 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 21:51-ին: Մասամբ այրվել է պոմպակայանի տանիքը (մոտ 7 քմ):

← Վերադառնալ ցուցակին