Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բաղրամյան պողոտայում. կա տուժած

10:00 / 10.09.2019

Սեպտեմբերի 10-ին, ժամը 06։46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 48 շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի դիմային հատվածից ծուխ է դուրս գալիս։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վազգեն Շ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

← Վերադառնալ ցուցակին