Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

10:44 / 10.09.2019

Սեպտեմբերի 10-ին, ժամը 06:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային և բռնկվել: Պատահարի հետևանքով «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հրաժարվելով բուժօգնությունից՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:08-ին, մարվել՝ 07:25-ին:

«BMW X5» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Փրկարարները «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը:

← Վերադառնալ ցուցակին