Նորություններ

Պատահարներ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 4 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3300 քմ տարածք՝ ներգրավելով ընդհանուր 5 մարտական հաշվարկ

09:00 / 11.09.2019

Սեպտեմբերի 8-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ,

Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 800 քմ, Հայանիստ գյուղում՝ 2000 քմ: 

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին