Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Բյուզանդի փողոցում. տուժածներ չկան

08:46 / 11.09.2019

Սեպտեմբերի 11-ին, ժամը 06:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող «Բուլվար Հոթել» հյուրանոցում ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հյուրանոցի նկուղային հարկում՝ լվացքատան (8 քմ) մոտ 3 քմ տարածքում, այրվել է գույքը (լվացքի մեքենա, չորանոց, սրբիչներ և այլն):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:13-ին, մարվել՝ 07:21-ին:

Հյուրանոցի 19 սենյակներից տարհանվել են 38 հյուր և 8 աշխատակից. տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին