Նորություններ

Պատահարներ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 7 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 6700 քմ տարածք՝ ներգրավելով ընդհանուր 7 մարտական հաշվարկ

08:25 / 12.09.2019

Սեպտեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` 

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, 

Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 2000 քմ, Մերձավան գյուղում՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին