Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը

19:55 / 12.09.2019

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:31-ին, մարվել՝ 13:50-ին: Պարզվել է, որ մասամբ այրվել է տան հյուրասենյակը (մոտ 30 քմ)՝ գույքով:

← Վերադառնալ ցուցակին